Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ոչ ճիշտ քնի վտանգների մասին

22:30, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Ոչ ճիշտ քնի վտանգների մասին

Մարդիկ, ովքեր քնում են ավելի քան տասնմեկ ժամ կամ չորս ժամից պակաս, ավելի շատ են հակված թոքային ֆիբրոզով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր քնում են օրական յոթ ժամ: Նման եզրահանգման են եկել Մանչեսթերի, Օքսֆորդի, Նյուքասլի համալսարանների և Լոնդոնի համալսարանական քոլեջների գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը: Նշվում է, որ խոսքն այն հիվանդությունների մասին է, որի դեպքում շնչառական օրգանների վրա հայտնում են սպիեր, որոնք էլ խախտում են շնչառության գործառույթը: Ըստ հետազոտողների, Մեծ Բրիտանիայում ամեն տարի այս հիվանդությունից մահանում է հինգ հազար մարդ:
     Ուսումնասիրության մեջ նշվում է, որ քնի օպտիմալ տևողությունը յոթ ժամ է: Օրական չորս ժամ կամ ավելի քիչ քնի դեպքում, մարդը կրկնապատկում է թոքային ֆիբրոզով հիվանդանալու հավանականությունը: Նրանք, ովքեր տասնմեկ ժամ կամ ավելի երկար են քնում՝ եռապատկում են այդ վտանգը:
     Բացի այդ, ռիսկի խմբում են գտնում նաև այն մարդիկ, ովքեր սիրում են քնել երեկոյան ուշ ժամի կամ ովքեր աշխատում են հերթափոխով:

10411 | 0
Facebook