Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում, Nissan-ի նախկին ղեկավարի փախուստից հետո, կան ձերբակալվածներ

23:35, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Թուրքիայում, Nissan-ի նախկին ղեկավարի փախուստից հետո, կան ձերբակալվածներ

Թուրքիայում, Nissan-ի նախկին ղեկավար Կարլոս Գոնի փախուստից հետո, մի քանի մարդ է ձերբակալվել, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ աղբյուրին:
     Ավելի վաղ լիբանանյան «Ալ-Ահբար» թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Գոնը Ստամբուլից ժամանած անձնական ինքնաթիռով հատել է Բեյրութի սահմանը՝ իր ֆրանսիական անձնագրով, իսկ ամբողջ «հատուկ գործողությունը» իրականացվել է մասնավոր անվտանգության ընկերության մասնակցությամբ:
     Նշվում է, որ Թուրքիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Գոնի՝ Ստամբուլ ժամանելու վերաբերյալ, որտեղ նա մնացել է 1․5 ժամ մինչ կհատեր Լիբանանի սահմանը: Ըստ հեռուստաալիքի՝ ձերբակալվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս օդաչու:

9780 | 0
Facebook