Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ծովային ուժերը ժամանել են Բաղդադ

15:40, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ ծովային ուժերը ժամանել են Բաղդադ

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 100 զինվորական ժամանել է Բաղդադ՝ դեսպանատան պահպանության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Մայք Լոհորնը:
     Բաղդադում, ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած բախումներից հետո, ցուցարարները դուրս են բերվել «կանաչ գոտուց»:

Շինությունը զգալի վնասներ է կրել: Արդյունքում, դեսպանությունը հայտարարել է հյուպատոսական աշխատանքի դադարեցման ու պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:
     Հիշեցնենք՝ դեկտեմբերի 31-ին ցուցարարները գրոհել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը՝ ի նշան անօդաչու թռչող սարքերով Իրաքում և Սիրիայում շիական խմբավորումների դեմ իրականացված հարձակման:

ԱՄՆ ծովային ուժերը ժամանել են Բաղդադ
12398 | 0
Facebook