Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայք Պոմպեոն հետաձգել է իր այցն Ուկրաինա և Բելառուս

10:35, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Մայք Պոմպեոն հետաձգել է իր այցն Ուկրաինա և Բելառուս

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաձգել է հունվարի սկզբին նախատեսված իր այցերը, փոխանցում է РИА «Новости»-ն:

Հիշեցնենք՝ նա ծրագրել էր այցելել Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան և Եգիպտոս:

«Անհրաժեշտ է, որ նա մնա Վաշինգթոնում, որպեսզի հետևի Իրաքում իրավիճակին և ապահովի ամերիկացիների անվտանգությունը Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։

5767 | 0
Facebook