Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինական ընկերությունը 4 սելֆի-տեսախցիկով սմարթֆոն է ներկայացրել

22:10, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Չինական ընկերությունը 4 սելֆի-տեսախցիկով սմարթֆոն է ներկայացրել

Չինական Vivo Communication Technology Co. Ltd. ընկերությունն արտոնագրել և ներկայացրել է 4 սելֆի-տեսախցիկ ունեցող սմարթֆոնը, գրում է Lenta-ն։ Նորարարական տեսախցիկով սմարթֆոնը գրավել է Twitter-ի օգտատերերի ուշադրությունը։
     Արտոնագիրը տրվել է Չինաստանի մտավոր սեփականության ազգային գրասենյակի կողմից: Հայտնի է, որ ընկերությունը գրանցել է սմարթֆոնի դիզայնի երեք տեսակ: Առաջին տարբերակում ամեն մի անկյունում գտնվում է մեկական տեսախցիկ, երկրորդ և երրորդ տարբերակներում՝ տեսախցիկները տեղակայված են վերին անկյուններում:
     Սակայն Twitter-ի օգտատերերը մեկնաբանություններում գրառումներ են կատարել, և ընկերության ուշադրությունը հրավիրել Vivo-ի սմարթֆոնի՝ Samsung Galaxy S10+-ի նմանությանը, որն ունի նաև առջևի զույգ տեսախցիկ, բայց մեկի չափով: Vivo-ն նման է մեկ այլ սմարթֆոնի՝ Xiaomi Redmi K30-ի, որը ներկայացվել է դեկտեմբերի 10-ին:

10945 | 0
Facebook