Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հումոր

Ձմեռ պապի նվերը Փաշինյանին, Քոչարյանին և Սարգսյանին․ Սերգեյ Դանիելյանի հումորային վարկածը

22:10, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Ձմեռ պապի նվերը Փաշինյանին, Քոչարյանին և Սարգսյանին․ Սերգեյ Դանիելյանի հումորային վարկածը

«Ազատություն» ռադիոկայանի հետ կատակ-զրույցում Ձմեռ պապիկի ամանորյա նվերների իր վարկածն է ներկայացրել դերասան Սերգեյ Դանիելյանը: Հարցին, թե Ձմեռ պապը Նիկոլ Փաշինյանին ի՞նչ է բերել, դերասանն ասել է՝ հաստատ բերել է ուրիշներին լսելու ունակություն:

«Սերժ Սարգսյանին Ձմեռ պապիկը ի՞նչ պիտի բերի: Ուրի՜շ կայֆեր ա բերել, ահավոր թանկ բան է»,- կատակել է դերասանը:
     Իսկ այ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ոչինչ պետք չէ բերել, նա ամեն ինչ ունի, բոլորը նրան ծափ ոն տալիս:
     Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկ Ձմեռ պապը չի այցելել, որովհետև Ձմեռ պապը «չար բալիկներին» չի այցելում: Ռ. Քոչարյանը բավականին չար բաներ է արել, ուստի նրա նմաններին չեն այցելում: Ըստ դերասանի՝ բոլոր օդիոզ գործիչներից ամենամեծ համակրանք առաջացնողը Սամվել Ալեքսանյանն է:
     «Եթե օլիգարխին զանգում-ասում են՝ այսքան փող պիտի տաս, նա քանի՞ գլխանի է, որ ասեր՝ չէ, հիմա այդ ռիսկերից մարդը ազատվել է, գործարաններ է բացել, սիթիներ ունի: Նա ավելի նախընտրելի է, քան Գագիկ Ծառուկյանը, որ ամեն անգամ ուզում է մտնել քաղաքականություն, խնդալդ գալիս է»,- ասել է դերասանը:

| | |
7400 | 1
Facebook