Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հինգ պետություն է փոխվել

18:10, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հինգ պետություն է փոխվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկվել է հինգ նոր պետություն՝ Վիետնամը, Նիգերը, Թունիսը, Էստոնիան, Սենտ Վինսենթ և Գրենադիններ կղզային պետությունը, գրում է РИА Новости գործակալությունը:

Այս երկրները Խորհրդում կմնան մինչև 2021 թվականը: Նոր անդամները փոխարինել են Գվինեային, Կոտ դ 'Իվուարին, Քուվեյթին, Պերուին և Լեհաստանին, որոնք ընտրվել էին 2018-2019 թվականներին: Նշվում է նաև, որ Վիետնամը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ:

Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, որոնք ունեն վետոյի ուժ։ Անվտանգության խորհուրդում մնացած տաս անդամները, համաձայն կանոնադրության, ընտրվում են հատուկ կարգով։

11506 | 0
Facebook