Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իրանում հայերը միակն են, որ նշում են Նոր տարին

14:30, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Իրանում հայերը միակն են, որ նշում են Նոր տարին

Հայկական համայնքը միակ ազգությունն է Իրանում, որ հունվարի 1-ին նշում է Նոր տարին: Հայերի մեծ մասը տոնը նշում է տանը, քանի որ համարում է այն ընտանեկան տոն:

Հատկանշական է, որ Իրանում ապրող ազգությամբ ոչ հայ բազմաթիվ մարդիկ հետաքրքրվում են հայկական տոներով ու հյուր գալիս իրենց հայազգի ընկերներին:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Իրանում ապրում է ավելի քան 80 հազար հայ: Հայ համայնքը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում:

«Իրանի իսլամական Հանրապետության ձայնը» ռադիոալիքով ամեն օր թողարկվում են հայերեն հաղորդումներ:

10523 | 1
Facebook