Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

30 տարի կառուցում է իր սեփական փոքրիկ ամրոցը

13:20, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
30 տարի կառուցում է իր սեփական փոքրիկ ամրոցը

Բրիտանացի Ջոն Թրենչարդն արդեն 30 տարի կառուցում է իր սեփական ամրոցը, ճիշտ է՝ փոքրացված չափերով:
     Ծավալուն կառույցը նա սկսել է 12 տարկանից, երբ հոր հետ պատրաստել է սենյակներից մեկը:


     3 տասնամյակների ընթացքում տղամարդն արդեն կառուցել է 8 սենյակ և մտադիր չէ կանգ առնել:

     Մանրակերտային ամրոցն ունի նաև լոգասենյակ, գինու մառան, ժամատուն, մեծ դահլիճ, միջանցք, շքամուտք, ձեղնահարկ, զուգարան և ատամնավոր պատեր:

     Ամեն մի դետալ պատրաստված է ձեռքով, հիմնականում՝ ձեռքի տակ հայտնված իրերից, և դրանց վրա հսկայական ժամանակ է ծախսվել:

     Ջոնը հույս ունի բավականին երկար ապրել, որ կարողանա ավելացնել ևս 12 սենյակ և ստեղծել բամաթիվ մանր իրեր՝ դրանք կահավորելու համար: Իսկ մահից հետո իր աշխատանքը կանցնի Ազգային ֆոնդին:

13184 | 0
Facebook