Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միասնական, առանց չարության և ատելության». Հենրիխ Մխիթարյանի մաղթանքը

00:35, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
«Միասնական, առանց չարության և ատելության». Հենրիխ Մխիթարյանի մաղթանքը

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրել է. «Իմ սիրելի հայրենակիցներ,

ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

Սիրով՝ Հենո»:

| | |
26045 | 0
Facebook