Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Renault-ի և Nissan-ի նախկին ղեկավարը կեղծ անձնագրով լքել է Ճապոնիան առանց թույլտվության

21:30, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Renault-ի և Nissan-ի նախկին ղեկավարը կեղծ անձնագրով լքել է Ճապոնիան առանց թույլտվության

Renault-Nissan-Mitsubishi կոնցեռնի նախկին ղեկավար Կարլոս Գոնն, ով գտնվում էր Ճապոնիայում՝ տնային կալանքի տակ խախտել է գրավի պայմանները և կեղծ անձնագրով մեկնել Լիբանան, տեղեկացնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
     Տոկիոյի շրջանային դատարանը գործակալությանը հաստատել է, որ Գոնի տնային կալանքի պայմանները չեն փոփոխվել, և նա չի ստացել երկիրը լքելու թույլտվություն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ դեկտեմբերի 30-ի երեկոյան Գոնը մասնավոր ինքնաթիռով թռել է Լիբանան Թուրքիայից:
     Գոնը ձերբակալվել է 2018 թվականին շուրջ 70 մլն դոլարի չափով հարկերից խուսափելու կասկածանքով։ Իսկ 2019 թվականի Գոնին մեղադրանք է առաջադրվել ֆինանսական խարդախությունների ու պաշտոնական դիրքը չարաշահելու համար։

8777 | 0
Facebook