Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում խորհրդարանի դիմացից հեռացվել են ցուցարարների վրանները

19:40, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Թբիլիսիում խորհրդարանի դիմացից հեռացվել են ցուցարարների վրանները

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երեքշաբթի լուսադեմին հեռացրել են մի քանի վրաններ, որոնք տեղակայված են եղել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հիմնական մուտքի մոտ: Դեպքի վայրից կադրերն ուղիղ եթերով հեռարձակվել են վրացական «Мтавари архи» հեռուստաընկերությամբ:

Ըստ հեռուստաընկերության՝ իրավապահ մարմինները անսպասելիորեն ժամանել են խորհրդարանի մոտ, աղբահանության մեքենաների օգնությամբ նրանք սկսել են ապամոնտաժել վրանները, այնուհետև տեղադրել ամանորյա լուսավորությունն ու դեկորացիաները:

Զայրացած ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ: Հաղորդվում է մի քանի ձերբակալվածների մասին, սակայն ՆԳ նախարարությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Հիշեցնենք՝ Ռուսթավելի պողոտայում վրանները հայտնվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քվեարկությունը ձախողեց։

Թբիլիսիում խորհրդարանի դիմացից հեռացվել են ցուցարարների վրանները
6515 | 0
Facebook