Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Տարվա ամենահայտնի ֆիլմերը և սերիալները․ #Netflix

19:20, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Տարվա ամենահայտնի ֆիլմերը և սերիալները․ #Netflix

Ամերիկյան Netflix ընկերությունը հրապարակել է 2019 թվականի ամենահայտնի ֆիլմերն և սերիալները, հայտնում է Deadline պորտալը:

ԱՄՆ-ում լավագույն եռյակում հայտնվել են «Շատ տարօրինակ գործեր» (անգլ․՝ Stranger Things), «Վհուկը» (անգլ․՝ The Witcher) և «Ակադեմիա ամբրելլա» (անգլ․՝ The Umbrella Academy) սերիալները:

Առաջին տասնյակում ներառվել են նաև «Ինձ համար մահացած» (անգլ․՝ Dead to Me), «Դու» (անգլ․՝ You), «Երբ նրանք մեզ տեսնում են» (անգլ․՝ When they see us), «Անհասկանալի» (անգլ․՝ Unthinkable), «Սեռական դաստիարակություն» (անգլ․՝ Sex Education), «13 պատճառ» (անգլ․՝ Thirteen Reasons Why) և «Իմ որդին գերհերոս է» (անգլ․՝ Raising Dion) սերիալները։ Ֆիլմերի շարքում ամերիկացիներն ընտրել են «Առեղծվածային սպանություն» (անգլ․՝ Murder Mystery), «Վեց իրավախախտում» (անգլ․՝ Six Underground), «Սուպերընտանիք 2» (անգլ․՝ Incredibles 2), «Իռլանդացին» (անգլ․՝ The Irishman) և «Եռակի սահման» (անգլ․՝Triple Frontier) ֆիլմերը։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաև «Գեղեցիկ, վատ, չար» (անգլ.՝ Extremely Wicked, Shockingly Evil and Vile), «Բոնիին և Քլայդին հետապնդելիս» (անգլ.՝ The Highwaymen), «Սարդ-մարդը՝ տիեզերքների միջոցով» (անգլ.՝ Spider-Man: Into the Spider-Verse), «Ռալֆը ընդդեմ համացանցի» (անգլ.՝ Ralph Breaks the Internet) և «Գաղտնի մոլուցքը» (անգլ.՝ Secret Obsession):

18320 | 0
Facebook