Խնդրում ենք սպասել...

Միջազգային

1995-ին Մեծ Բրիտանիան առաջարկել է ՌԴ-ին ՆԱՏՕ-ի ասոցիացված անդամ դառնալ․ #Guardian

16:35, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
1995-ին Մեծ Բրիտանիան առաջարկել է ՌԴ-ին ՆԱՏՕ-ի ասոցիացված անդամ դառնալ․ #Guardian

1995-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջարկել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ասոցիացված անդամ դառնալ, որպեսզի նվազեցնի Մոսկվայի դիմադրությունը Դաշինքի ընդլայնման ծրագրերին: Այս մասին ասված է գաղտնազերծված արխիվային փաստաթղթերում, որոնք հրապարակել է The Guardian-ը:
     Հրապարակումը մեջբերում է այն ժամանակվա պաշտպանության ժամանակավոր պաշտոնակատար Մալքոլմ Ռիֆկինդի 10 էջանոց առաջարկը, որը նա ներկայացրել է արտաքին քաղաքականության վերաբերյալ կառավարության նիստում: Փաստաթղթում, մասնավորապես, խոսվում է «ՆԱՏՕ-ին ասոցիատիվ անդամակցության նոր կատեգորիայի ստեղծման» հնարավորության մասին: Սակայն Ռուսաստանի վրա չէր տարածվի հավաքական անվտանգության երաշխիքները՝ համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի, ինչպես նաև չէր ենթադրում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությունը Դաշինքի միջազգային ռազմական շտաբի հանդիպումներին կամ վետոյի իրավասությունը ՆԱՏՕ-ի որոշումների կայացման ժամանակ:

7592 | 0
Facebook