Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2019-ի վատագույն ֆիլմերը. #The Hollywood Reporter

15:55, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
2019-ի վատագույն ֆիլմերը. #The Hollywood Reporter

The Hollywood Reporter ամսագրի կինոքննադատները կազմել են 2019-ի վատագույն ֆիլմերի ցանկը: Թոմ Հուփերի «Կատուներ» կինոմյուզիքլը հաղթող է ճանաչվել վատագույն ֆիլմերի ցանկում։ Ֆիլմում նկարահանվել են Իդրիս Էլբան, Թեյլոր Սվիֆթը, Ջենիֆեր Հադսոնը, Ջուդի Դենչը և շատ ուրիշներ, գրում է ТАСС գործակալությունը։ Կինոքննադատների կարծիքով՝ «մարդու և կատվի թվայնացված հիբրիդները լավագույն դեպքում տարօրինակ են, վատագույն դեպքում՝ սարսափելի»: Ցուցակում ներառվել է «Իքս մարդիկ․ Խավարի փյունիկ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Սոֆի Թերներն է: Ֆիլմը ցանկում ներառվել է, քանի որ «ոչ մի զվարճանք ֆիլմում չկա, ինչպես նաև դրամատիկ նրբերանգ կամ հավասարակշռություն»: «Շերոն Թեյթի ուրվականները» ֆիլմը քննադատներին դուր չի եկել դերասանուհու սխալ ընտրության պատճառով: Հիլարի Դաֆը մարմնավորում է հոլիվուդյան աստղին, ով մահացավ հանցավոր կոմունայի անդամների և Չարլզ Մանսոնի ձեռքով: Նշվում է, որ իրական դաժան պատմությունը ցուցադրվում է «սարսափ ֆիլմերի ձանձրալի կրկնօրինակների օգնությամբ»:
     2019-ի վատագույն ֆիլմերի ցանկում ներառվել են Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ «Դոմինո», «Միլիոնավոր մանր փշուրներ», «Հանգստություն», «Երկրպագու» ֆիլմերը, «Կողք կողքի», ինչպես նաև Սիլվեստեր Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ «Ռեմբո. վերջին արյուն» կինոնկարները:

7932 | 0
Facebook