Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չինաստանում ազատազրկել են գենոմոդիֆիկացված սաղմեր ստեղծող գիտնականին

10:15, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Չինաստանում ազատազրկել են գենոմոդիֆիկացված սաղմեր ստեղծող գիտնականին

Չինական դատարանը 3 տարվա ազատազրկման ու 3 միլիոն յուան (մոտ 430000 դոլար) տուգանքի է դատապարտել գիտնական Հե Ցզյանկուին՝ գենետիկորեն մոդիֆիկացված սաղմերի հետ ապօրինի փորձարկման համար։ Մեղադրական կողմը պնդում է, որ հետազոտական խումբը «հատել է էթիկայի սահմանը», գրում է China Daily պարբերականը։
     Դատապարտվել են նաև Հե Ցզյանկուինի երկու գործընկերները: Չժան Ժենլին տուգանվել է 1 միլիոն յուանով (մոտ 143000 դոլար) և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, իսկ Ցին Ցզինժոնը տուգանվել է 500 հազար յուանով (մոտ 71000 դոլար) և դատապարտվել 18 ամսվա ազատազրկման:

Հայտնի է, որ գիտնականները ցանկացել են ստեղծել ՄԻԱՎ վարակի հանդեպ անընկալունակ սաղմեր: Հիվանդություն, որից տառապել են նրանց հայրերը:

10820 | 0
Facebook