Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բազուկը պարունակում է սրտի աշխատանքը բարելավող նյութեր

03:05, ուրբաթ, 03 հունվարի, 2020 թ.
Բազուկը պարունակում է սրտի աշխատանքը բարելավող նյութեր

Ուեյք Ֆորեսթի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտության արդյունքում ապացուցել են, որ բազուկը կարող է դառնալ սրտանոթային հիվանդությունների և զարկերակային բարձր ճնշման բուժման արդյունավետ միջոց: Բազուկում առկա կալիումի ու մագնիումի համադրությունն այնպիսին է, որ շատ օգտակար է սրտանոթային, քրտնարտադրության և միզահեռացման համակարգերի աշխատանքի համար:
     Բազուկը նաև պարունակում է սրտի աշխատանքը բարելավող նյութեր՝ շնորհիվ վիտամին В9-ի համադրության, որը կանխարգելում է սրտային հիվանդությունները: Այն նաև բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, կանխում սակավարյունությունը:
     Մասնագետները նաև հավելել են, որ բազուկն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ՝ եփած կամ շոգեխաշած վիճակում: Սակայն այն մարդիկ, ովքեր ունեն թույլ մարսողություն կամ ստամոքսի բարձր թթվայնություն, պետք է բազուկ ուտեն զգուշավորությամբ:

18140 | 0
Facebook