Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բանան. արդյունավետ միջոց՝ անքնության ու սթրեսի դեմ

18:45, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Բանան. արդյունավետ միջոց՝ անքնության ու սթրեսի դեմ

Սթրեսի դեմ պայքարի լավագույն սննդամթերքներից մեկը բանանն է: Այն ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը և էներգիա հաղորդում, այլև օգնում է ազատվել անքնությունից ու սթրեսից: Եթե սթրեսային վիճակում եք գտնվում, փորձեք մեկ-երկու բանան ուտել, անմիջապես ավելի լավ կզգաք, խորհուրդ են տալիս մասնագետները:

Բանանը հարուստ է կալիումով, որն օգտակար է ուղեղի, սրտի և մկանների համար, երկաթով, մագնիումով, ֆոսֆորով և կալցիումով:

Ի դեպ, արդյունավետ հատկություն ունի նաև բանանի կեղևը: Այն, շնորհիվ հակաօքսիդանտների, նպաստում է մաշկի երիտասարդացմանը: Հարկավոր է կեղևը քսել դեմքի, պարանոցի հատվածներում։ Ոչ միայն սնուցում է, այլև նպաստում մաշկի երիտասարդության պահպանմանը, կանխում է կնճիռների առաջացումը:

13594 | 0
Facebook