Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ գեր կլինի․ #Bloomberg

03:05, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ գեր կլինի․ #Bloomberg

Միացյալ Նահանգներում ճարպակալման խնդիրը գնալով տարածվում է, և մինչև 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ կունենա զգալի ավելորդ քաշ, գրում է Bloomberg-ը: Ըստ պարբերականի՝ «ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրը շատ ավելի լուրջ է, քան թվում է», և 10 տարվա ընթացքում երկրի բնակչության 25%-ի մոտ ախտորոշվելու է «խիստ ճարպակալում»: Այս միտման հիմնական պատճառները՝ նստակյաց ապրելակերպն է, քաղցրավենիքի հասանելիությունը, ինչպես նաև գենային ինժեներիայի մակարդակով ստացված մթերքը: Շատ ամերիկացիների համար այլընտրանքային առողջ սննդակարգն անթույլատրելի շքեղություն է:

Ճարպակալումը մեծացնում է տարբեր հիվանդությունների և վիճակների հավանականության առաջացումը, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Կոլումբիայի և Տեխասի համալսարանի գիտնականների կարծիքով՝ հղիության ընթացքում ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է բացասաբար ազդել երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Համաձայն վերջին տվյալների, չափահաս ամերիկացիների մոտ 40%-ն ավելորդ քաշ ունի:

19672 | 0
Facebook