Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գործնական խորհուրդներ՝ քաղցկեղից խուսափելու համար

12:50, կիրակի, 29 դեկտեմբերի, 2019 թ.
Գործնական խորհուրդներ՝ քաղցկեղից խուսափելու համար

Ըստ հետազոտությունների՝ քաղցկեղով հիվանդացությունների շուրջ 40%-ը հնարավոր է կանխել՝ շտկումներ կատարելով սննդակարգում և կենսակերպում: Ինչպես հաղորդում է Cancer Research UK-ը, կա 6 խորհուրդ, որոնց հետևելու դեպքում կարելի է խուսափել ծանր հիվանդությունից:

Քաղցկեղի համաշխարհային ֆոնդի (WCRF) տվյալներով՝ ճարպակալումը հանգեցնում է ստամոքսի քաղցկեղի, որը մահացության ցուցանիշով երրորդն է բոլոր չարորակ ուռուցքների շարքում: Բացի դա, ճարպակալումը հանգեցնում է կծքագեղձի, արգանդի, լյարդի, շագանակագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի: Քաշի ցանկացած անկում կարող է կանխել քաղցկեղի վտանգը:

Օրգանիզմին մեծ վնաս է հասցնում նաև ալկոհոլը՝ հատկապես երբ այն ընդունում են գիշերային ժամերին: Չարորակ ուռուցքների հավանականությունը զգալիորեն մեծանում է անգամ ոչ մեծ չափաբաժինների դեպքում: Ալկոհոլը կապվում է քաղցկեղի հետևյալ տեսակների առաջացման հետ՝ կրծքագեղձի, լյարդի, ստամոքսի, բերանի և կոկորդի, աղիների: Պատճառն այն է, որ էթանոլը վերածվում է ացետալդեհիդի, որն օրգանիզմը շատ դժվար է մարսում: Այս նյութի ավելցուկի դեպքում բջիջները դառնում են ավելի խոցելի:

50-59 տարեկան մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել ոչ մեծ չափաբաժիններով ասպիրին՝ կոլոռեկտալ քաղցկեղի կանխման նպատակով:

Ասպիրինն օգնում է կանխել աղիքի լորձաթաղանթի բորբոքումը:

Նշվում է, որ աղիների և ստամոքսի քաղցկեղի վտանգն սպառնում է հատկապես մսի սիրահարներին: Փորձագետները խորհուրդ են տալիս օրական ընդունել ոչ ավելի, քան 70 գրամ կարմիր միս: Ուռուցքների առաջացմանը նպաստում են նաև հետերոցիկլիկ ամինները, որոնք առաջանում են բարձր ջերմությամբ տապակված մսի մեջ: Եթե պատրաստելուց առաջ միսը մարինացվի, ապա ռիսկն զգալիորեն կնվազի:

Հիվանդության կանխարգելման համար օգտակար են մանրաթելերով հարուստ բանջարեղեններն ու մրգերը, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում աղեստամոքսային համակարգի վրա: Օգտակար են նաև ամբողջական հացահատիկները: Եվ վերջապես, օրական առնվազն 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

19132 | 0
Facebook