Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել». Արփինե Հովհաննիսյան

11:20, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
«Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՜ գործընկերներ, պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու և արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում։

Ընդ որում՝ տի՜կնայք և պարոնա՜յք հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածե՜ք։

Հարգելի՜ լրագրողներ, խնդրում եմ աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։

Կարծում եմ՝ եթե այդ նամակը ամբողջովին համապատասխանում է իշխանությունների քիմքին ու պատկերացումներին, ապա հրապարակման խնդիր չպիտի լինի։ Այնպես չէ՞»:

8677 | 1
Facebook