Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված. «Ժամանակ»

10:25, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Ի՞նչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և հնարավորություն տալ, որպեսզի 16 տարին լրանալուց հետո արական սեռի քաղաքացիները կարողանան ստանալ 10 տարվա վավերականություն ունեցող անձնագրեր:

Գործող օրենսդրությամբ՝ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր էր տրամադրվում մինչև զորակոչային տարիքը՝ դրանով արգելափակելով նրանց Հայաստանից դուրս գալը և զորակոչից խուսափելու հնարավորությունը:

Կառավարությունը այս փոփոխությամբ ցանկանում է հնարավորություն տալ, որ 18 տարին լրանալուց հետո էլ քաղաքացիների այդ խումբը լիարժեք իրականացնի իր իրավունքները: Իսկ երկրից դուրս գալու իրավունքը կիրականացվի զինվորական գրքույկի միջոցով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9525 | 0
Facebook