Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են. դատավորի հարցն են լուծում. «Հրապարակ»

10:00, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են. դատավորի հարցն են լուծում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։

Թերթի՝ իրավապահ համակարգի աղբյուրի համաձայն, այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը և դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։

«Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով և փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց ներկայացնել հրաժարականի դիմումներ։ Սակայն կա մտավախություն, որ դատավորների մեծ մասը կմերժի Թովմասյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմքում դնելով անձեռնմխելիության դրույթի խախտումը կամ հիմնավոր կասկածի բացակայությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6665 | 2
Facebook