Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ամիսներ առաջ վարչապետը հրահանգել է կալանավորել Սեդրակ Քոչարյանին, սակայն իրավապահները հորդորել են չգնալ դրան. «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ.
«Ամիսներ առաջ վարչապետը հրահանգել է կալանավորել Սեդրակ Քոչարյանին, սակայն իրավապահները հորդորել են չգնալ դրան. «Հրապարակ»

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով հայտնի տեսագրությանը, որտեղ Քոչարյանի «աջակիցն» ինչ-որ մեկին համոզում է գնալ ու փոխել ցուցմունքը, կարծիք էր հայտնել, որ «այս տեսանյութի հետքերով նաեւ հնարավորություն է բացվում հետապնդում սկսել նախագահ Քոչարյանի ընտանիքի առանձին անդամների հանդեպ»:

Տեսանյութի հրապարակումից հետո լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները ցանկանում են «հետքը» հասցնել Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին, եւ նրա նկատմամբ եւս հետապնդում սկսել․ կա՞ նման բան՝ հարցրինք Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

10001 | 1
Facebook