Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղաքական ուժերը քեֆ-ուրախության մեջ են. ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին. «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ.
Քաղաքական ուժերը քեֆ-ուրախության մեջ են. ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին. «Հրապարակ»

«Երեկ քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին։ «Իմ քայլը» հավաքվել է «Լիանա» ռեստորանում, որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Նարեկ Մկրտչյանին։

ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին՝ այն անցկացնելով իշխանության թիրախում հայտնված Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը մեկ օր առաջ մեզ ասում էր, թե հնարավոր է խնջույքը փոխարինեն այլ ֆորմատով, այնուամենայնիվ, պահպանել է հին ու բարի ավանդույթները և հավաքվել «Վենեցիա» ռեստորանում։

Դե, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագահականում ամանորյա ընդունելություն է կազմակերպել գործարարների համար, որտեղ բազում հին դեմքեր են եղել։ Ներկա է գտնվել նաև Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5807 | 0
Facebook