Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհրապ Եգանյանն ազատվել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից

11:45, հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ.
Զոհրապ Եգանյանն ազատվել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից

Զոհրապ Եգանյանն ազատվել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին՝ այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:

Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղանե՜ր ու աղջիկնե՜ր, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ»:

7080 | 1
Facebook