Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ո՞րն է ալկոհոլի թույլատրելի չափաբաժինն Ամանորին

01:40, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Ո՞րն է ալկոհոլի թույլատրելի չափաբաժինն Ամանորին

Փորձագետների կարծիքով՝ ալկոհոլի առավելագույն չափաբաժինը կարող է լինել մեկ բաժակ շամպայնը, որն առողջությանն էական վնաս չի պատճառի: Խորհուրդ է տրվում ամանորյա տոներին հրաժարվել թունդ ալկոհոլից, խուսափել օգտագործել նաև ալկոհոլային կոկտեյլներ:

Կարևոր է չափավոր օգտագործումը, ինչը չի հանգեցնի առողջական լուրջ խնդիրների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վերլուծել են 18-ից մինչև 45 տարեկան 4 հազար 710 մարդկանց վերաբերող տվյալները՝ ուշադրություն դարձնելով, թե նրանք որքան հաճախ ու ինչ քանակությամբ են ալկոհոլային խմիչքներ օգտագործում: Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք իրենց թույլ են տվել չարաշահել ոգելից խմիչքները, բարձրացել են արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, իսկ կանանց մոտ դիտվել է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ:

Այդ կապակցությամբ մասնագետները որոշել են ալկոհոլի համեմատաբար անվտանգ չափաբաժինը. այն միջին հաշվով կազմում է ալկոհոլի մեկից մինչև երկու բաժին տղամարդկանց համար, մեկ բաժին՝ կանանց:

9510 | 0
Facebook