Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Խաժակյանի հարցում ընդհանուր հայտարարի են եկել. «Հրապարակ»

09:50, հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ.
Խաժակյանի հարցում ընդհանուր հայտարարի են եկել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝ «Holiday Inn» հյուրանոցում` ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը: Հիմնական պահանջողները եղել են Մանե Թանդիլյանը և Տարոն Սիմոնյանը, Մարուքյանը չի ցանկացել «վատամարդ» լինել՝ արբիտրի դերում է եղել:

Կուսակցությունում ևս եղել են պնդողներ, որ ճիշտը մանդատը դնելն է, սակայն առարկողներն ավելի պինդ են գտնվել եւ արձանագրել են, որ Էդմոնի և Մանեի ասուլիսներն էին պատճառը, որ թեման տիրաժավորվեց` խորացնելով վարկածը, որ Նիկոլի պահանջն են իրականացնում։ «Մանեն ասուլիսում անհաջող էր ձևակերպել, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե փորձում ենք փակել Խաժակյանի բերանը»,- ասաց ԼՀ խորհրդի անդամը: «Մանեին առավել հետաքրքրում էր հարցադրումը` ինչպես է Խաժակյանը հետայսու շարունակելու իր միսիան»: Ինչպե՞ս։ «Եկանք ընդհանուր եզրակացության, որ Խաժակյանը շարունակում է` պատասխանատվություն չկրելով «Լույս» դաշինքի մյուս անդամների համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5648 | 0
Facebook