Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ առաջարկը. 20 հազար դրամի տուգանք՝ առանց ձմեռային անիվների երթևեկելու համար. «Ժամանակ»

09:25, հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ.
ԲՀԿ առաջարկը. 20 հազար դրամի տուգանք՝ առանց ձմեռային անիվների երթևեկելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Նրանք առաջարկում են 20 հազար դրամ տուգանել այն վարորդներին, որոնք դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կերթևեկեն առանց ձմեռային անիվների:

Սա, իհարկե, լավ առաջարկ է, և ուղղված է վարորդների ու նրանց ուղևորների անվտանգության ապահովմանը: Բայց այդ նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել, որ արգելվի առանց անվտանգության բարձիկների կամ արգելակման ABS համակարգ չունեցող մեքենաների շահագործումը: ԲՀԿ-ականները կարող են առաջարկել նաև արգելել առանց ուղեկցող թիկնազորի մեքենաների շահագործումը, իհարկե՝ ուղևորի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»:

5131 | 1
Facebook