Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Հուսահատության գազելներից» հույս կա՞. «Առավոտ»

09:25, հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ.
«Հուսահատության գազելներից» հույս կա՞. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլևս հնա­րավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլևս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլևս երբեք իրենց «խորհրդա­յին» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստա­նին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակնե­րում փաստացի նվիրած տնտեսական միավորնե­րը երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնա­րավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձևով Երևանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին:

Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որով­հետև տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրա­քաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխա­տանքային և ոչ աշխատանքային, գրեթե ցանկա­ցած ժամի՝ «պիկ» և «ոչ պիկ», Երևանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիևյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որևէ տրանսպորտով:

Մեքե­նաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, և դրանք ամենևին մեծահա­րուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետև գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքա­յին տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու:

Իհարկե, կան նաև «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետև գալիս են, երբ իրենց հարմար է և ուղևոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: [Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն]»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5195 | 0
Facebook