Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես». Վ. Կարապետյան. «Հրապարակ»

09:20, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ.
«Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես». Վ. Կարապետյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լրագրողների պատվին Նիկոլ Փաշինյանն այսօր` պատկերասրահում, ամանորյա ընդունելություն է կազմակերպել: Հրավիրված են բոլոր հեղափոխական և հակահեղափոխական լրագրողները: Հարցին` ամանորյա էլ ինչ ընդունելություններ է ունենալու պարոն Փաշինյանը, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ավանդական ընդունելություններն են, նոր բան չի լինելու․․․ գործարարների հետ, ԱԳՆ, ԿԲ, պետական կառավարման համակարգ»:

Նույն` «Սերժի վախտվա» ռեժիմն է, փաստորեն։ «Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երևի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»,- մեր կատակից խիստ վրդովվեց Կարապետյանը»:

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

6064 | 0
Facebook