Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել BMW-ի նկատմամբ

16:35, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել BMW-ի նկատմամբ

ԱՄՆ արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովը (SEC) հետաքննություն է սկսել գերմանական BMW ավտոարտադրողի նկատմամբ, գրում է Bloomberg-ը և The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին: Հանձնաժողովը ցանկանում է պարզել` արդյոք BMW-ն արհեստականորեն ավելացրել է ԱՄՆ-ում իր վաճառքների մասին տվյալները: Փորձը ցույց է տալիս, որ վաճառքով զբաղվող դիլերները գրանցում են ընկերության ավտոմեքենաների վաճառք, որը սակայն չի համապատասխանում իրականությանը: Bloomberg-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, փաստում է, որ BMW-ն երկար տարիներ իր պրեմիում դիլերներին «լրացուցիչ» վճարներ է փոխանցում:
     WSJ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերին Fiat Chrysler-ը համաձայնել է վճարել 40 միլիոն դոլար՝ նմանատիպ մեղադրանքի համար: Արդյունքում ընկերությունը վերանայել է իր զեկույցները, որոնք ներկայացնում էին մեքենայի վաճառքի աճը 75 ամիս ժամկետում: Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ում BMW-ի հիմնական մրցակիցը Daimler AG-ն է՝ պրեմիում մեքենաների սեգմենտում վաճառքների ոլորտում: Նոյեմբերին գերմանական կոնցեռնն ԱՄՆ-ում վաճառել է ավելի քան 31 հազար մեքենա:
     Եվրոհանձնաժողովը նույնպես հետաքննում է BMW-ի գործունեությունը: Գործակալությունը կասկածում է BMW- ին, Volkswagen-ին և Daimler AG-ի՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու մեջ: BMW–ն արդեն պարտավորվել է վճարել 1 միլիարդ եվրո տուգանք:

12727 | 0
Facebook