Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թովմաս Գրիգորյանը ձայնագրություննե՞ր ունի. ՀՖՖ նախագահի ընտրության հետքերով. «Ժողովուրդ»

09:30, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ.
Թովմաս Գրիգորյանը ձայնագրություննե՞ր ունի. ՀՖՖ նախագահի ընտրության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին` 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: ՀՖՖ նախագահի ընտրությունները հարթ չանցան, դրանից առաջ էլ արդեն իսկ բարձրաձայնվում էին առկա ճնշումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ևս` Արմեն Մելիքբեկյանի ընտրվելուց հետո, պատվիրակներն ու ներկաներն իրար մեջ կրկին խոսում էին այդ ճնշումներից:

Ավելին, պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը համապատասխան ձայնագրություններ ունի, ըստ որոնց` զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգներ տվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գրիգորյանը հայտնեց, թե դեռ որոշում չունի իրավապահներին դիմելու մասով. այս պահին նրանք քննարկում են ընտրությունների արդյունքներն ամբողջովին անվավեր ճանաչելու եւ բողոքարկելու տարբերակը: Նրանք վերջնական որոշման կհանգեն այսօր»:

7441 | 0
Facebook