Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ-ում որոշել են՝ տոնի արժանի են միայն «վերևները»․ «Հրապարակ»

09:20, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ.
ԱԺ-ում որոշել են՝ տոնի արժանի են միայն «վերևները»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռևս չեն զարդարել նիստերի դահլիճի ետևում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։

Փոխարենը արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տոնածառը զարդարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարկաբաժինը․ փաստորեն, ԱԺ-ում որոշել են, որ տոնի արժանի են միայն «վերևները», իսկ շարքայինները միայն աշխատելու համար են»։

Մանրամասները՝ թերթի համարում:

6047 | 0
Facebook