Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայկական ֆուտբոլին փառք է բերելու հայ ֆուտբոլիստը». Սուրեն Աբրահամյան

17:35, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
«Հայկական ֆուտբոլին փառք է բերելու հայ ֆուտբոլիստը». Սուրեն Աբրահամյան

«Հայկական ֆուտբոլին փառք է բերելու հայ ֆուտբոլիստը: Ինչ կարգի մոդել ուզում է լինի ֆուտբոլի զարգացման՝ ճապոնական, իսպանական, իտալական, եթե դա մեր հոգեկերտվածքի, մեր եսի միջով չի անցնում, սաղմնային վիճակում վերանալու է: Առաջին հերթին պետք է ֆուտբոլային ընտանիքի գաղափարը ստեղծենք: Մթնոլորտ չփոխվեց, 100 հատ Կոլինա բերեք, մեկ է՝ հայհոյելու են մրցավարներին». դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 1998թ. հունիս 7-ից մինչև 2002թ. հունիսը որպես ՀՖՖ նախագահ պաշտոնավարած Սուրեն Աբրահամյանը:

Նա խուսափեց բացահայտել, թե ինքն ում է նախապատվություն տվել, միայն ցանկություն հայտնեց, որ ֆուտբոլը զարգանա, և «մեր բազմաչարչար» ժողովուրդն ուրախանա:

Մի պատմություն հիշեց ՖԻՖԱ-ի ընտրություններից: Թեկնածուներ էին Լենարտ Յուհանսոնն ու Զեպ Բլատերը: Առաջինը մեծ ներդրումներ էր արել ֆուտբոլում՝ ակնկալելով, որ նախագհի ընտրության ժամանակ ձայներ կստանա: Նույն օրը Փարիզի «Մերիդաին» հյուրանոցում Քաթարի շեյխն ամեն ձայնի համար վճարեց 50 հազար ԱՄՆ դոլար: Թեկնածուները 2-րդ փուլ անցան: Ինքը՝ Ս.Աբրահամյանը որպես ՀՀ պատվիրակ քվեարկել է Յուհանսոնի օգտին, սակայն խառնաշփոթի մեջ քվեաթերթիկը դրել է գրպանում: Գրպանում եղած այդ քվերաթերթիկի շնորհիվ կարողացել է ապացուցել Թուրքիայի պատվիրակի կողմից առաջ քաշված այն պնդումը, թե ինքը դավաճանել է Յոհանսոնին: Արդյունքում՝ այդ 1 քվեաթերթիկի շնորհիվ ձեռք է բերել Հանրապետական մարզադաշտի շինարարության, լուսավորության համար անհրաժեշտ գումարը:

Նա նկատեց, որ «հանպատրաստից թիմին» գնահատական տալու համար դեռ վաղ է:

Դիտարկմանը, թե ինքն ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, ասաց. «Խելոք լինեի, կդնեի»:

6901 | 0
Facebook