Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ». Արմեն Մելիքբեկյան

17:40, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
«ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ». Արմեն Մելիքբեկյան

«Շնորհակալ եմ բոլորին՝ թե՛ իմ օգտին քվեարկածներին, թե՛ նրանց, ովքեր իմ օգտին չեն քվեարկել։ Մեզ համար բավական կարևոր պահ է։ Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, երբ առաջին անգամ վերջին՝ շատ երկար տարիների ընթացքում, կայացել են մրցակցային ընտրություններ։ Բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու այն իրողություններին, որոնք գրանցվել են վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հիմա մեկ բան կասեմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՖՖ անդամ են, ՀՖՖ-ից դուրս գտնվող ֆուտբոլային սուբյեկտները, որոնք խաղի մասն են կազմում, առաջիկա ամիսների ընթացքում հավաստիանալու են, որ ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ։ Մենք հնարավորինս միասնական, համախմբած ֆուտբոլային ընտանիք ենք ունենալու։ Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»,- ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց Արմեն Մելիքբեկյանը: Նա հավաստիացրել է, որ թիմով կանի առավելագույնը՝ բոլորի սպասելիքներն արդարացնելու համար:

6662 | 0
Facebook