Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուռն բանավեճեր՝ ՀՖՖ արտահերթ ժողովում

14:55, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
Բուռն բանավեճեր՝ ՀՖՖ արտահերթ ժողովում

ՀՖՖ արտահերթ ժողովն ընդմիջվեց: Մինչ ընդմիջումը Ժողովը հաստատեց նիստի օրակարգը, ընտրեց հաշվիչ հանձնաժողով, ներկայացրեց գործկոմի կասեցված անդամների անդամության կասեցման հիմքերը, կատարեց դրանց քվեարկությունը: Դրա ժամանակ էլ կրքերը բորբոքվեցին: Առիթն «Արնար» հիմադրամի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ քվեարկության ձեռնպահ ձայները հաշվի առնել-չառնելու շուրջ բանավեճն էր: Վանաձորի պատվիրակ Վ.Մուղնեցյանը վերապահում ներկայացրեց, թե ինչու ձեռնպահ ձայները չեն ներառվում քվեարկության արդյունքներում: Պարզաբանվեց, թե դա կանոնադրության համաձայն է արվում: Հաջորդ քվեարկության ժամանակ արդեն այնքան խճճվեցին հաշվարկներում, որ ստիպված եղան անվանական հաստատումներով արձանագրել կողմ-դեմ-ձեռնպահ լինելը: Քվերարկությունը կշարունակվի ընդմիջումից հետո:

Հիշեցնենք՝ ՀՖՖ-ում գործադիր կոմիտե ու նախագահ են ընտրում:

6208 | 1
Facebook