Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նեմեց Ռուբոյի թեկնածուն հայտարարություն է տարածել

11:55, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
Նեմեց Ռուբոյի թեկնածուն հայտարարություն է տարածել

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ,

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։

16250 | 1
Facebook