Hyundai ընկերությունն էլեկտրատեխնիկայի սպառողական ցուցադրությանը, որը կկայանա հունվարին Լաս-Վեգասում, կներկայացնի ապագայի տրանսպորտային միջոցի նախատիպը: Ընկերությունը կցուցադրի «անհատական օդային ավտոմեքենա» (PAV — Personal Electric Vehicle):
Դատելով հրապարակած կադրերից՝ թռչող ավտոմեքենան կնմանվի կոմպակտ կոնվերտոպլանի՝ պտտվող պտուտակային շարժիչներով, որոնք ուղղահայաց թռիչքի ժամանակ ապահովում են վերամբարձ ուժը, իսկ հորիզոնական թռիչքի ժամանակ աշխատում են որպես քաշող ագրեգատներ:
Նշենք, որ սեպտեմբերին Hyundai-ն հայտարարել էր նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որը կզբաղվի քաղաքային օդային տրանսպորտի ստեղծմամբ: