Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

17:00, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Հանրապետական ծննդատան տնօրեն, նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը հրապարակել է միջնորդության որոշումը:

Ռազմիկ Աբրահամյանը ներկա է եղել դատական նիստին:

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

13728 | 1
Facebook