Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

17:30, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը` այդպիսով բավարարելով Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը` միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

14313 | 0
Facebook