Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպե՞ս կարող է փոխվել քաղաքը դեպի նորը, եթե հին պատերը վերադառնում են». Լիլիթ Բլեյան

14:30, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
«Ինչպե՞ս կարող է փոխվել քաղաքը դեպի նորը, եթե հին պատերը վերադառնում են». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու սովորողները փորձում են թույլ չտալ մետաղական ցանկապատի կառուցումը՝ կրթահամալիրի մասնաճյուղերից մեկի ու հարևան մանկապարտեզի միջև, որի տեղադրման դեպքում կրթահամալիրի երեխաները կզրկվեն բնականոն հետիոտն անցումից դեպի մյուս մասնաճյուղ և ստիպված կլինեն անցնել անցնել փողոցով՝ վտանգելով իրենց։
     Մի կողմ թողնելով հարցի գեղագիտական կողմը, թե ինչպե՞ս կարելի է կանաչապատ սիրուն տարածքը հերթական մետաղական կառույցով պատել, էստեղ երեխեքի անվտանգ տեղաշարժի հարցն է առաջին հերթին, ու պատկերացրեք՝ քաղաքապետարանն ու քաղաքաշինական մյուս կառույցները արդեն ամիսներ շարունակ որևէ պոզիտիվ լուծման չեն կարողանում գալ էս հարցում։
     Ինչպե՞ս պաշտպանեն ազատ և անվտանգ տեղաշարժի իրենց իրավունքը երեխաներն ու մանկավարժները, եթե ամեն կողմից հանդիպում են պատերի, որոնք պաշտպանվում են ոստիկանների կողմից։ Ինչպե՞ս կարող է փոխվել քաղաքը դեպի նորը, լավը, եթե հին պատերը վերադառնում են էլի, եթե էդպես էլ որևէ նորարարական լուծում չի գտնվում հարցերին։ Հուշի՛ր, ֆեյսբուք ամենազոր»։

6031 | 0
Facebook