Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն ինչից հետո, Աղետ Բարսեղյանին պատվիրվում է ամանորյա երգի տեքստը». Սարգիս Միքայելյան

21:50, ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ.
«Ամեն ինչից հետո, Աղետ Բարսեղյանին պատվիրվում է ամանորյա երգի տեքստը». Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն, ամեն ինչից հետո, Աղետ Բարսեղյանին պատվիրվում է ամանորյա երգի տեքստը...: Մի կողմից, դա լավ նշան է, քանի որ ցույց է տալիս՝ պետական պատվերներն այլևս կապ չունեն քաղաքական հայացքների, նախկինների հանդեպ անթաքույց սիրո և Քոչարյանին պաշտպանել-չպաշտպանելու հետ։ Մյուս կողմից՝ դա խիստ վատ նշան է, քանի որ ցույց է տալիս իշխանությունների անտեղյակությունը նրանից, թե ինչ աստիճանի «հանճարեղ» պոետ է Ավետ Բարսեղյանը։
     ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ իմ բոլոր գրող, բանաստեղծ, ստեղծագործող ընկերներին, երգը պատրաստ լինելուց հետո, յուրաքանչյուրս գրենք մեկ այլընտրանքային տեքստ (կոպիտ ասած՝ գրենք մե՛ր կողմից ամանորյա երգի բառերը՝ ի համեմատություն և հակադրություն Ավետի բառերի)։ Եվ հրապարակենք այստեղ՝ սոցցանցում։ Դրանով ցույց կտրվի, թե ինչքա՜ն մեծ է «պոետ» Ավետ Բարսեղյանի «տաղանդը», դա կերևա մի քանի այլընտրանքային տեքստերի հետ պարզ համեմատության մեջ։ Որ հաջորդ անգամ ավելի երկար մտածեն՝ թավշյա պատվերներից առաջ»:

14588 | 2
Facebook