Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «հանձին» և «հանձինս» բառերի գործածության մասին

19:35, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «հանձին» և «հանձինս» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Շատերը սխալ են գործածում «հանձին» և «հանձինս» բառերը՝ չիմանալով դրանց տարբերությունը: Հաճախ ենք լսում. «ՀանձինՍ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀանձինՍ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»:
     Այս և նման դեպքերում հանձինՍ բառը գործածելը ճիշտ չէ. պետք է կիրառել ՀԱՆՁԻՆ-ը. «ՀԱՆՁԻՆ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀԱՆՁԻՆ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»: Այսինքն՝ ՀԱՆՁԻՆ-ը պետք է գործածել այն դեպքում, երբ նրա հետ կապվող բառը եզակի թվով է, իսկ հանձինՍ-ը՝ այն ժամանակ, երբ հոգնակի թվով է, օրինակ՝ «ՀԱՆՁԻՆՍ Արամի և Աշոտի՝ մենք ունենք լավ գիտնականներ»»:

9782 | 1
Facebook