Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

5-ամյա Նաստյան՝ աշխարհի ամենաշատ գումար աշխատող յութուբյան բլոգերների եռյակում

23:30, չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ.
5-ամյա Նաստյան՝ աշխարհի ամենաշատ գումար աշխատող յութուբյան բլոգերների եռյակում

5-ամյա Նաստյա Ռադզինսկայան՝ Տուապսե քաղաքից, զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ամենաշատ վարձատրվող յութուբ-բլոգերների համաշխարհային ռեյտինգում, որը կազմել է Forbes-ը: Նաստյան 2018 թվականի ընթացքում աշխատել է 18 միլիոն դոլար: Փոքրիկի ընտանիքը մի քանի ալիք է վարում տարբեր սոցցանցերով: Ընդհանուր առմամբ՝ նա ունի 107 միլիոն մարդ, իսկ Like Nastya Vlog յութուբյան ալիքը 42 միլիոն հետևորդ ունի: Նրա հետ տեսանյութերը հրապարակվում են 7 ալիքներով: Այդ տեսանյութերում աղջնակը հագնվում է, զուգվում, պատրաստվում դպրոցին, խաղում և այլն: Այժմ աղջիկն ապրում է Ֆլորիդայի Բոկա Ռաթոն քաղաքում, որտեղ ընտանիքը տեղափոխվել է անցյալ տարի: Նաստյան արդեն համագործակցում է խոշորագույն Dannon և Legoland ընկերությունների հետ:

Աշխարհի ամենաշատ փող աշխատող յութուբյան բլոգերը Ռայան Քաջին է՝ 26 միլիոն դոլար եկամուտով:

5-ամյա Նաստյան՝ աշխարհի ամենաշատ գումար աշխատող յութուբյան բլոգերների եռյակում
39963 | 0
Facebook