Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դրսի խաղերին Մելիքբեկյանը «վոյաժների» է տարել իր զոքանչին և աներոջը». Սուրեն Բաղդասարյան

01:10, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ.
«Դրսի խաղերին Մելիքբեկյանը «վոյաժների» է տարել իր զոքանչին և աներոջը». Սուրեն Բաղդասարյան

Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախագահի գալիք ընտրություններին. «Աննախադեպ թեժ պայքար է ծավալվել: Նույնիսկ քաղաքական ընտրությունների ժամանակ այսպիսի քարոզարշավ չէր ընթանում, իրավիճակը շատ պայթյունավտանգ է: Հնարավոր է, որ համաժողովը ձախողվի: Թեկնածուների առումով ես դուրս եմ եկել պայքարի Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի դեմ: Նրանք չպետք է լինեն ղեկավար կազմում: Նրանք քավոր-սանիկ իրավիճակ են ստեղծել ՀՖՖ-ում»,- ասել է նա:

Բաղդասարյանի խոսքով՝ ամենահարմար թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է:

«Ֆուտբոլում խնդիրն այն է, որ քավոր-սանիկ, ախպերական հարաբերություններ կան: Մելիքբեկյանն իր շրջապատն է տեղավորել ֆեդերացիայում: Մարդիկ խոսում են, որ դրսի խաղերին Մելիքբեկյանը տարել է իր զոքանչին և աներոջը»,-ասել է սպորտային մեկնաբանը:

Ճշտող հարցին, թե «վոյաժների՞» է տարել, Բաղդասարյանն ասել է. «Այո, բա էլ ի՞նչ, աներն ու զոքանչը ֆուտբոլի խոշոր մասնագետնե՞ր էին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

«Դրսի խաղերին Մելիքբեկյանը վոյաժների է տարել իր զոքանչին և աներոջը». Սուրեն Բաղդասարյան
8851 | 0
Facebook