Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին». Արմեն Մելիքբեկյան

00:20, չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ.
«Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին». Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է իր հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես, որ ինքը խախտումով է դարձել ՀՖՖ առաջին փոխնախագահ: Ռուբեն Հայրապետյանն էլ իր հեթրին ասել է, որ Արթուր Վանեցյանը պետք է իր տեղակալներին ընտրեր համաժողովի միջոցով, բայց տեղակալների նշանակումը եղել է գործկոմի միջոցով:

«Սադրանք է, բոլորը մեղադրում են, որ չխոսեմ ֆուտբոլից: Այդ հարցը սկզբում բարձրաձայնել է Լուսինե Բակումյանը, որը ՀՖՖ նախկին իրավաբանն էր, և այն ժողովը, որտեղ ես ընտրվել եմ, կազմակերպել էր ՀՖՖ նախկին աշխատակազմը: Այսինքն՝ այդ իրավաբանն է այդ համաժողովը կազմակերպել: Այո, մինչ կանոնադրության փոփոխությունները պարտադիր էր, որ պետք է ընտրեր ժողովն առաջին փոխնախագահին, բայց ժողովը դա չի արել, օրակարգում մտցված չի եղել, կոպիտ սխալ է, որը գործել է իրավաբանը: Նույն կանոնադրության մեջ կա կետ, որ որևէ պաշտոն, եթե թափուր է մնում, ապա դա լրացնում է գործկոմը մինչև հաջորդ ժողովը»,- ասել է Մելիքբեկյանը:

Նրա խոսքով՝ իր առաջադրումը վերջին պահին է եղել. «Խիստ անհրաժեշտությունն այն էր, որ այն ՀԿ-ները, որոնք գալու են և ինձ ձայն տան՝ չգտնեն այլ թեկնածու: Թովմաս Գրիգորյանն այդ հին մոդելի ներկայացուցիչներից է: Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին: Իմ և Թովմաս Գրիգորյանի միջև կան հարցեր, որոնք նույն կերպ չենք պատկերացնում, և դա փաստ է: Այո, նա ուղիղ կապված է «Լոռի» ակումբի հետ: Ես ՀՖՖ նախագահի ղեկավարման ժամկետը կրճատելու եմ: Երեքից, առաջարկելու եմ դարձնել երկու շրջան»,- ասել է Մելիքբեկյաը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին». Արմեն Մելիքբեկյան
7051 | 1
Facebook