Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի

12:45, երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ.
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի

Պակիստանի նախկին նախագահ և վարչապետ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի, գրում է Reuters գործակալությունը։

Դատարանը Մուշարաֆին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեղադրանքով։

Մուշարաֆը մեղադրվում է 2007-ի անկարգությունների ընթացքում արտակարգ դրություն սահմանելու, ինչպես նաև Սահմանադրության դրույթների կասեցման մեջ:

Պակիստանի նախկին նախագահն ու վարչապետի պաշտոնը զբաղեցրած Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում: Նա ղեկավարեց Պակիստանը 9 տարի, որից հետո նա ինքնակամ հրաժարական տվեց՝ իմփիչմենթի կարգի սպառնալիքի պատճառով:

13713 | 2
Facebook