Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են». Ռուբեն Հայրապետյան

01:50, երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ.
«Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են». Ռուբեն Հայրապետյան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդեացիայի նահագահի 3 թեկնածուներից երկուսը` Արմեն Մելիքբեկյան ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են, միեւնույն թիմի անդամներ են:

«Ես՝ որպես քաղաքացի, որպես ֆուտբոլի մարդ, իմ որդին ունի ակումբ, ես չեմ հասկանում, միթե իրավունք չունեմ նրանց միջից ընտրել ում կարելի է ընտրել ֆեդերացիայի նախագահ, որպեսզի չքանդվի ֆուտբոլը»,- ասել է նա:

Հայրապետյանն ասել է, որ ինքը կցանկանար ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնել Թովմաս Գրիգորյանին. «Ինչի համար, ոչ թե Թովմաս Գրիգորյանն իմ աչքի լույսն է, այլ ուղղակի գիտեմ, նա ֆուտբոլային մարդ է, նա իր անձնական գումարները ֆուտբոլի մեջ այնքան է ծախսել, 20 տարուց ավելի: Նա ֆուտբոլի համար ցավում է: Մյուս թեկնածուները, ես ասել եմ՝ Խորեն Հովհաննիսյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև նա ֆուտբոլային լեգենդ է իր բոլոր թերություններով, բայց այդ մարդն ով է, որ տարիներ շարունակ քննադատել է Հայաստանը, ՀՀ բանակը ու այս մարդը դառնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բա սա էլ մի ֆրոնտ է: Բոլորը կարդացել են, որ նա ասել է՝ զենքերը թողեք խրամատում, եկեք, բա այս մարդը դառնա ՀՖՖ նախագա՞հ»,-ասել է ֆեդերացիայի նախկին նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են». Ռուբեն Հայրապետյան
7635 | 0
Facebook