Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մնում եմ լիահույս, որ սա ժամանակավոր թերըմբռնում է». Անահիտ Թարխանյան

17:35, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Մնում եմ լիահույս, որ սա ժամանակավոր թերըմբռնում է». Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ, հասարակական գործիչ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպես Երիտասարդության պալատի վերականգնման քաղաքացիական նախաձեռնության համակարգող, նամակ էի հղել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և պատճենը ՏԿԵՆ նախարարին, որում բացահայտված են Երիտասարդական Պալատի ոչնչացմանն առնչվող բացահայտ խախտումներն ու ապօրինությունները։ Ի պատասխան՝ ստացա հետևյալ նամակը։

Որքանով է այն համապատասխանում հարցման էությանը և կոնկրետ հարցադրմանը, դատեք ինքներդ։ Մնում եմ լիահույս, որ սա ժամանակավոր և պատահական թերըմբռնում է, և ես և հանրությունը դեռ կարժանանանք, ըստ էության, համապարփակ պատասխանի»։

5740 | 0
Facebook